Ղազախստանում մեկնարկել են Հայաստանի մշակութային օրերը

Ղազախստանի ազգային երաժշտական-դրամատիկական թատրոնում կայացել է Ղազախստանում Հայաստանի մշակութային օրերի բացման արարողությունը, որին ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։




Միջոցառման ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան հանդես են եկել ողջույնի խոսքով: Միջոցառման պաշտոնական բացմանը հաջորդել է մշակութային ծրագիր:





Հիշեցնենք` մշակույթի օրերի ծրագրում ներառված են մի շարք միջոցառումներ` Քալիբեկ Կուանիշբաևի անվան ազգային երաժշտական դրամատիկական թատրոնի ճեմասրահում կբացվի Սերգեյ Փարաջանովի կյանքին ու գործունեությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդեսը, որը պատրաստվել է Ս. Փարաջանովի թանգարանի կողմից։




Հոկտեմբերի 16–ին այդ նույն թատրոնում հանդես կգա Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնը։

Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում կցուցադրվեն նաև հայկական խաղարկային և անիմացիոն ֆիլմեր։