Քաղաքացիակենտրոն լրատվություն
Մենք համաձայնագիրը երբեք չենք կապել COP-ի հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսին է լինելու ԱՄՆ արձագանքը Ադրբեջանի այն հայտարարության, թե խաղաղության պայմանագիր Հայաստանի հետ չի լինելու, իրենք պայմանագիրը չեն նախատեսում մինչև COP29-ը:
«Մենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ցանկանում էինք տեսնել մի քանի ամիս առաջ և հասնել խաղաղության համաձայնագրի կնքմանը: Վերջին հաշվով հույս ունենք, որ այն ձեռք կբերվի: Բայց դա կախված է երկու կողմերից, ոչ թե Միացյալ Նահանգներից»,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը: