Քաղաքացիակենտրոն լրատվություն
««3+3» հարթակը, որ ստեղծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո, որով նախատեսվում էր հրադադար Ղարաբաղյան երկրորդ պատերազմում, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների քննարկման հիմքն է»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում «3+3» համագործակցության հարթակի երրորդ նիստին ունեցած ելույթի ժամանակ։
Նա նշել է, որ իր կարծիքով՝ Հարավային Կովկասի խնդիրները կարող են լուծել տարածաշրջանի երկրները իրենք։
Նախարարը հավելել է, որ նիստի արդյունքներով կընդունվի համատեղ հայտարարություն։