Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հոկտեմբերի 21-22-ը Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա։
Թուրքիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն` արտգործնախարար Հաքան Ֆիդանի և Անդրեյ Սիբիգան հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային ու միջազգային հարցեր։