Թբիլիսիում ընթանում է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» ընդդիմության հանրահավաքը

Թբիլիսիում ընթանում է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» ընդդիմության հանրահավաքը։


Մայրաքաղաքի մի քանի հազար բնակիչ՝ Վրաստանի և ԵՄ դրոշները ձեռքին, երթ են անցկացնում Թբիլիսիի հինգ տարբեր թաղամասերում։


«Վրաստանն ընտրում է Եվրամիությունը», «Եկե՛ք ընտրության» պաստառներով ակցիայի մասնակիցները նախատեսում են քայլել դեպի մայրաքաղաքի կենտրոնի Ազատության հրապարակ, որտեղ տեղի է ունենալու համերգ։ Նրանք հանդես են գալիս եվրաինտեգրման օգտին և ներկայիս իշխանություններին մեղադրում են իրենց արտաքին քաղաքական կուրսը փոխելու և երկիրը ԵՄ հետագա շարժը թույլ չտալու մեջ։