Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնան այցելելու է Հայաստան, Ադրբեջան և Վրաստան, հաղորդում է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական կայքը։
Այցը տեղի կունենա ապրիլի 26-ից 29-ը։ Տարածաշրջանային այցի օրակարգը չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ վերջին անգամ Կոլոնան Հայաստան է այցելել 2022 թվականի նոյեմբերի 11-ին։ Իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը նա քննարկել է տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում՝ անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստանի տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիան։