«Ֆաշիստ»-«աղճատված ուղեղ». Հարիս-Թրամփ «փոխհրաձգություն»

ԱՄՆ նախագահի Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Քամալա Հարիսը հայտարարել է, որ իր մրցակից հանրապետական ​​Դոնալդ Թրամփին համարում է «ֆաշիստ»։ Հարիսը դրական է պատասխանել համապատասխան հարցին, որ տրվել է CNN հեռուստաալիքում հաղորդումը դիտողներից մեկից։


«Այո, համարում եմ,- ասել է Հարրիսը:- Նաև համարում եմ, որ մարդկանց, ովքեր նրան ավելի լավ են ճանաչում այդ կողմից, պետք է վստահել»։


Թրամփը, մեկնաբանելով Հարիսի ելույթը, հայտարարել է, որ իր մրցակիցը «աղճատված ուղեղ ունի», և նա ավելի ու ավելի է «բարձրացնում հռետորաբանության մակարդակը»։ «Նա շարունակում է բարձրացնել իր հռետորաբանության մակարդակը, արդեն հասել է այն կետին, որ ինձ անվանել է Ադոլֆ Հիտլեր և այն ամենը, ինչ գալիս է նրա աղճատված ուղեղում»,- գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում:


 Հիշեցնենք, որ Թրամփը Հարիսին անվանել է նաև «ընկեր Քամալա Հարիս» ու սպառնալիք ամերիկյան ժողովրդավարության համար և մեղադրել նրան արմատական ​​ձախ քաղաքականություն վարելու մտադրության մեջ։


ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերի 5-ին։