Փաշինյանի և Ալիևի երկկողմ շփումը չի խանգարել ընդհանուր քննարկմանը. Պեսկով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցը «ԲՐԻԿՍ+» ձևաչափով հանդիպման ժամանակ չի խանգարել ընդհանուր քննարկմանը։


Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, միջազգային հանդիպումները միշտ օգտագործվում են երկկողմ շփումների համար։

«Ոչ, չեն խանգարել: Դա սովորական պրակտիկա է: Երկրների ղեկավարները օգտագործում են բազմակողմ հանդիպումները երկկողմ շփումների համար»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը: