Կրեմլը՝ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման ուղղությամբ գործնական խնդիրները՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Պուտինն ու Փաշինյանը քննարկել են հարցեր՝ կապված Լաչինի միջանցքի և ստեղծված հումանիտար իրավիճակի հետ։ 

«Լաչինի միջանցքում իրադրության ներկայիս սրման համատեքստում հաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հիմնարար պայմանավորվածությունների ամբողջ համալիրը անշեղորեն  պահպանելու կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Զրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահը նաև համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին՝ կապված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա հետ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով: