Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հարցազրույց է տվել Euronews-ին։ Նա խոսել է ԵՄ անդամ դառնալու երկրի ձգտման մասին և նշել, որ Ռուսաստանը չի կարող ազդել Վրաստանի ընտրությունների վրա։
«Ես կարող եմ ասել, որ Ռուսաստանը Վրաստանում
ազդեցություն չունի։ Այստեղ չկան քաղաքական կուսակցություններ, որոնք գտնվում են
ռուսական ազդեցության տակ։ Ազդեցություն չկա մեդիա-ալիքների կողմից: Ուստի, ըստ
էության, ռուսական կողմը չի կարող ազդել Վրաստանի ընտրությունների վրա»,- ասել է
նա։
Կոբախիձեն ասել է, որ
«եվրոպական ընտանիքի մաս լինելը Վրաստանի և վրացիների համար պատմական ընտրություն
է»։
«Դուք գիտեք, որ մենք քրիստոնյա ազգ ենք, և
Եվրոպան միշտ ասոցացվել է քրիստոնեության հետ։ Նա պաշտպանել է նրան, պաշտպանել
քրիստոնեությունը Վրաստանի համար: Ահա թե ինչու Եվրոպան միշտ եղել է բնական
ընտրություն Վրաստանի և վրացիների համար։ Եվ սա մեկն է պատճառներից կամ ամենածանրակշիռ
պատճառն է, թե ինչու ենք մենք ցանկանում լինել եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ:
Եվրոպայում լինելը նաև նշանակում է բարեկեցության ավելի բարձր մակարդակ, ինչը
նշանակում է զարգացում վրացիների համար։ Ահա թե ինչու մենք այդքան հավատարիմ ենք
Վրաստանի արտաքին քաղաքականության այս առաջնահերթությանը»,- հավելել է նա։
Euronews-ը գրում է, որ
հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները անվանում են պատմական,
քանի որ դրանց արդյունքը կարող է վկայել կամ ԵՄ-ին պետության ապագա ինտեգրման
մասին, կամ Մոսկվայի հետ մերձեցման մասին։