Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը։
«Նրանք (Բլինքենը և Ֆիդանը) քննարկել են Հարավային Կովկասում արդարացի և կայուն խաղաղության հասնելու կարևորությունը՝ ուժեղացված փոխադարձ կապերով, որը օգուտ կբերի բոլորին տարածաշրջանում»,- ասվում է հայտարարության մեջ: