Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Վրաստանում մեկնարկեցին խորհրդարանական ընտրությունները: Ընտրություններ, որոնք երկրի հատկապես արտաքին քաղաքական կուրսի համար վճռորոշ նշանակություն կունենան։
Ժամը 8։00-ի դրությամբ բացվել են ընտրատեղամասերը, և սկսվել է քվեարկության գործընթացը։ Ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 3 մլն 508 հազար 294 քաղաքացի։
- Վրաստանում առաջին անգամ ընտրությունները կանցկացվեն ամբողջովին համամասնական կարգով և 5 տոկոսանոց ընտրական շեմով,
- երկրում ընտրողների շուրջ 90 տոկոսը կքվեարկի՝ կիրառելով էլեկտրոնային տեխնոլոգիաներ, իսկ մյուսները՝ ավանդական ձևը,
- խորհրդարանական ընտրությունները Վրաստանի տարածքում բացված 3044 ընտրատեղամասերում կսկսվեն առավոտյան ժամը 8-ից,
- ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 3 մլն 508 հազար 294 քաղաքացի,
- էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ՝ 3 մլն 113 հազար 747 ընտրող, ավանդական ձևով՝ 394 հազար 547 ընտրող,
- ընտրություններին առաջին անգամ մասնակցելու հնարավորություն է ընձեռվում 135 հազար 922 երիտասարդի,
- շրջիկ արկղից օգտվելու համար դիմել է 64 հազար 238 ընտրող,
- արտերկրի 42 երկրի 53 քաղաքներում ստեղծվել է 67 ընտրատեղամաս, արտերկրում քվեարկելու համար գրանցվել է 95 հազար 910 ընտրող,
- քրեակատարողական հիմնարկներում կբացվի 12 ընտրատեղամաս,
- հոգեկան առողջության կենտրոնում կբացվի 1 ընտրատեղամաս:
150 պատգամավոր ունեցող Վրաստանի խորհրդարանի ընտրություններին, ընդհանուր առմամբ, մասնակցում են 18 քաղաքական կուսակցություններ/միավորումներ: