Ֆրանսիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Այցի ավարտին Կատրին Կոլոննան ջրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տնկած ծառը։