Փոթիի ընտրատեղամասում հանձնաժողովի անդամը մահացել է

Փոթիի թիվ 15 ընտրատեղամասում ընտրական հանձնաժողովի անդամը մահացել է:


Այս մասին հայտնել է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Նատիա Իոսելիանին։


«Փոթիի 15-րդ ընտրատեղամասի անդամ Նիկոլոզ Լոմինաձեի ինքնազգացողությունը վատացել է: Նա մահացել է մինչ բժիշկների ժամանումը: Ընտրական հանձնաժողովը ցավակցում է նրա ընտանիքին»,- ասել է նա: