Քաղաքացիակենտրոն լրատվություն
Վրաստանը Ռուսաստանի Դաշնության հետ դիվանագիտական հարաբերություններ չունի և չունի դրանք հաստատելու ծրագրեր։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ Ռուսաստանի հետ, մենք պարզապես վարում ենք քաղաքականությունը՝ ելնելով ազգային շահերից, սակայն արտաքին քաղաքական խաղացողների հետ մենք չունենք այնպիսի լուրջ հարաբերություններ, ինչպիսին, օրինակ, եվրաինտեգրումն է»,- ասել է նա։