«Մոսկվան պատրաստ է քննարկել Վրաստանի հետ շփումների ընդլայնման առաջարկները». Լավրով

Մոսկվան պատրաստ է քննարկել Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ շփումների ընդլայնման հնարավոր առաջարկները։ Այս մասին Մոսկվայում մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։


Նա հիշեցրել է, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերություններ չկան, քանի որ դրանք դադարեցրել է Վրաստանի նախկին ղեկավարությունը։ Սակայն երկու երկրների տարածքում գործում են ներկայացուցչություններ Շվեյցարիայի դեսպանատանը կից։ Որպես այդպիսին Թբիլիսիում աշխատում են ռուս դիվանագետներ:


«Նրանք նպաստում են կապերի զարգացմանը, այդ թվում՝ առևտրատնտեսական, որոնք իսկապես վերելք են ապրում, զարգանում է զբոսաշրջությունը»,- նշել է Լավրովը։


Նա հավելել է, որ ռուս դիվանագետները «իհարկե, քննարկում են ի հայտ եկած խնդիրները վրացական իշխանությունների ներկայացուցիչների հետ»։


«Եթե մեր վրացի հարևաններից լինեն կապերի վերաբերյալ հավելյալ առաջարկներ, մենք, իհարկե, դրանք կդիտարկենք: Մենք երբեք չենք հեռացել շփումներից»,- ասել է Լավրովը։