Քաղաքացիակենտրոն լրատվություն
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ սեփական տվյալները կրկնակի ստուգելու նպատակով որոշել է վերահաշվարկել յուրաքանչյուր ընտրատարածքի հինգ ընտրատեղամասերում քվեաթերթիկները։ Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից։
Երեկ
երեկոյան Թբիլիսիի կենտրոնում տեղի է ունեցել ակցիա, որը կազմակերպել են խարտիան
ստորագրած և ընտրությունների արդյունքները չճանաչող ընդդիմադիր
կուսակցությունները։ Երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ելույթ է ունեցել
հանրահավաքում՝ ասելով, որ արդյունքները գողացված են, և «դրանք ոչ ոք չի ճանաչի»։