ԻՔՄ-ն հաշվել է Վրաստանի ընդդիմության՝ հոկտեմբերի 28-ի հանրահավաքի մասնակիցների քանակը

Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Ռուսթավելի փողոցում՝ խորհրդարանի շենքի դիմաց, տեղի էր ունենում ընդդիմության հրավիրած հանրավաքը՝ ընդդեմ հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների հայտարարված արդյունքների:


«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:34-ի դրությամբ հանրահավաքի անցկացման վայրում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 19678 մարդ:


Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։ Օրվա մութ ժամի, թույլ լուսավորության և ծառերի սաղարթների պատճառով հանրահավաքի մասնակիցների մի մասին, հնարավոր է, չի չհաջողվել հաշվել:


Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։


Հաշվարկը ստուգելու մանրամասն ձևը նկարագրված է այստեղ:


Հանրահավաքի՝ դրոնով արված տեսանյութը՝ ստորև։