Հովհաննես Քոչարյանն ազատվել է զինդատախազի տեղակալի պաշտոնից
Զինվորական դատախազի տեղակալ Հովհաննես Քոչարյանն աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել: 

Գլխավոր դատախազության կայքէջից տեղեկանում ենք, որ վերջինս ապրիլի 28-ին գլխավոր դատախազի հրամանով ազատվել է պաշտոնից։

Նշենք, որ Քոչարյանն այս պաշտոնում նշանակվել էր 2022-ի դեկտեմբերին: