Չեչնիան ենթարկվել է ԱԹՍ-ի գրոհի՝ առաջին անգամ պատերազմի սկզբից ի վեր. Կադիրով


Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է Չեչնիայի Գուդերմես քաղաքի, այսպես կոչված, Ռուսաստանի հատուկ նշանակության ուժերի համալսարանի տարածքում գտնվող շենքի վրա «անօդաչու օդային հարձակման» մասին։ Սա Չեչնիայի տարածքում գտնվող օբյեկտի վրա անօդաչուների գրոհի առաջին հայտնի դեպքն է ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր։


Ինչպես գրել է Կադիրովը իր Telegram-ալիքում, գրոհը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ի առավոտյան։ Արդյունքում «Ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի տարածքում դատարկ շենքի տանիքը բռնկվել է»։ Կադիրովի խոսքով՝ զոհեր և վիրավորներ չկան, կրակը մարվել է, իսկ համալսարանի գործունեությունը չի դադարեցվել։


Ուկրաինայի զինվորականներն և հատուկ ծառայությունները առայժմ չեն մեկնաբանել Չեչնիայի վրա անօդաչուների հարվածի մասին լուրերը: