«Թույլ չենք տա մեզ հետ կատակել». Կադիրովը խոստացել է պատժել Չեչնիայի վրա գրոհի համար


Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ ի պատասխան Գուդերմեսում Ռուսաստանի հատուկ նշանակության ուժերի համալսարանի վրա կատարված հարձակման հակառակորդներին կցուցադրվի «այնպիսի պատիժ, որի մասին երազում չէին տեսել»։ Նա հանձնարարել է առաջնագծի բոլոր հրամանատարներին «գերի չվերցնել» Ուկրաինայի զինված ուժերի զինվորներին և «ուժեղացնել պայքարը ավելի քան 100%-ով»։


«Նրանք մեզ «կծել» են, մենք նրանց կոչնչացնենք։ Մենք մոտ ապագայում ցույց կտանք այնպիսի պատիժ, որ նրանք նույնիսկ երազում չէին տեսել։ Մենք ոչ մեկին թույլ չենք տա կատակել մեզ հետ»,- ասել է Կադիրովը, որի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։


Չեչնիայի ղեկավարը ենթադրել է, որ այդ օբյեկտն ընտրվել է, քանի որ այն ռազմական կադրերի դարբնոց է։ Եվ, գրոհելով այն, Ուկրաինայի զինված ուժերը «ցանկանում էին այդ կերպ վախեցնել»։ Նա նաև խոստացել է, որ չեչեն մարտիկներն այժմ կկրկնապատկեն իրենց ջանքերը «հատուկ ռազմական գործողության գոտում»։


«Ես այսօր բոլոր հրամանատարներին, ովքեր գտնվում են առաջնագծում, հրահանգ եմ տվել՝ գերի չվերցնել, այլ ոչնչացնել և էլ ավելի սաստկացնել պայքարը՝ 100 տոկոսով։ Որպեսզի հասկանան, թե ինչպես կարող են չեչենները դեռ լրացնել իրենց ռազմական հնարավորությունները»,- նշել է նա։


Ռամզան Կադիրովը նաև հայտարարել է, որ հետաքննությունը կպարզի, թե ինչպես է հնարավոր դարձել այս գրոհը, և բոլոր մեղավորները կպատժվեն։