Կիպրոսի Հանրապետության նախագահին ենք ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու հարցը․ Հայկ Կոնջորյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և խմբակցության պատգամավորները, Կիպրոսի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում այսօր հանդիպել են երկրի նախագահ  Նիկոս Խրիստոդուլիդիսի հետ:

Հանրապետության նախագահը չափազանց բարձր է գնահատել Հայաստանի և Կիպրոսի միջև եղբայրական  հարաբերությունները:

Փոխադարձաբար ընդգծել են միջխորհրդարանական համագործակցության բարձր մակարդակը և քննարկել են դրանք խորացնելու նոր հեռանկարները: 

Պատվիրակությունը Կիպրոսի Հանրապետության նախագահին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու հարցը: 

Քննարկել են Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը, առկա մարտահրավերները և դրանց լուծման ուղիները: