Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկնաբանել է Ռուսաստանի Կուրսկի մարզ հյուսիսկորեական զորքերի ժամանման մասին լուրերը։ Նա ասել է, որ «այդ հաղորդագրություններն իրեն անհանգստացնում են»։
Հարցին՝ ի պատասխան արդյոք Ուկրաինան պե՞տք է հարվածի նրանց (հյուսիսկորեացիներին), Բայդենը պատասխանել է. «Եթե
նրանք հատեն Ուկրաինայի սահմանը, ապա այո»։
Պենտագոնի պաշտոնական
ներկայացուցիչ, գեներալ-մայոր Փեթ Ռայդերը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ
հյուսիսկորեական «մի քանի հազար» զինվորականներ շարժվում են Ռուսաստանի Կուրսկի մարզի
ուղղությամբ, իսկ դրանց ոչ մեծ մասն արդեն այնտեղ է։