Վրաստանի նախագահը հարցաքննության է կանչվել ընտրակեղծիքների հայտարարությունների պատճառով

Ընտրակեղծիքների հայտարարությունների պատճառով Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հարցաքննության է կանչվել դատախազություն։


Վրաստանի դատախազության հայտարարության մեջ նշվում է, որ գերատեսչությունը հետաքննություն է սկսել խորհրդարանական ընտրությունների հնարավոր կեղծման փաստերի վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2024 թվականի հոկտեմբերի 30-ի դիմումի հիման վրա՝ Վրաստանի Քրեական օրենսգրքի 164-րդ (3) հոդվածով. «Ընտրակեղծարարություն»:


«ԿԸՀ հայտարարության և տեղեկատվության համաձայն, որը լրատվամիջոցների միջոցով տարածվել է հանրային տարածքում, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների հնարավոր կեղծման ապացույցներ պետք է ունենա և, հետևաբար, օրենքով սահմանված կարգով Վրաստանի նախագահը հարցաքննության է հրավիրվել քննչական գերատեսչություն այս տարվա հոկտեմբերի 31-ին»,- ասված է հայտարարության մեջ։