Ափսոսանք եմ հայտնում ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի համար. Քյարամյան

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն Ազգային ժողովում օրեր առաջ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ափսոսում է: 


Քյարամյանն այս մասին հայտարարեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: 


«Ուզում եմ ափսոսանք հայտնել ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպի համար, առավել ևս այն պայմաններում, որ այդ միջադեպը նաև ինձ է վերաբերում»,–ասաց Քյարամյանը:


Պատասխանելով հարցին, թե արդյոք այդ միջադեպի առնչությամբ հանրությունից ներողություն կխնդրի՝ ասաց. «Ես պատրաստ եմ ներողություն խնդրել հանրությունից, եթե հանրությունն իմ որևէ  գործողությունում խնդիր է տեսնում»:


Անդրադառնալով հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այդ թեմայով խոսակցություն ունեցե՞լ է՝ Քյարամյանը բացասական պատասխան տվեց: