Բայդենը Վրաստանի կառավարությանը կոչ է արել հետաքննել ընտրություններում տեղ գտած հնարավոր խախտումները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտահոգություն է հայտնել Վրաստանում «ժողովրդավարության վերջին հետընթացի» առնչությամբ՝ կապված երկրում «ռուսական օրենքներն արտացոլող օրենսդրության ընդունման» հետ, և կոչ է արել հետաքննել խորհրդարանական ընտրություններում ենթադրյալ խախտումները։Այդ մասին ասված է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։


 «Մենք Վրաստանի իշխանություններին կոչ ենք անում անցկացնել ընտրությունների ընթացքում բոլոր խախտումների թափանցիկ հետաքննություն, չեղյալ հայտարարել օրենքները, ներառյալ, այսպես կոչված, «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որոնք սահմանափակում են հավաքների և կարծիքների արտահայտման ազատությունը, և անհապաղ ներառական երկխոսություն սկսել Վրաստանի բոլոր քաղաքական ուժերի հետ՝ ընտրությունների արդարության վերականգնման շուրջ», - ասված է հայտարարության տեքստում։


 Բայդենը պնդում է, որ հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում եղել են «վարչական միջոցների չարաշահման, ընտրողների ահաբեկման և հարկադրման դեպքեր»։