Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկատվական «լցոնում» է անվանել հրապարակումներն այն մասին, թե Մոսկվան և Կիևը բանակցություններ են վարում էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները դադարեցնելու մասին։
«Հիմա շատ են
լցոնումները, որոնք իրողությունների հետ կապ չունեն։ Նույնիսկ ամենահեղինակավոր պարբերականները
զերծ չեն մնում դրանից, այդ լցոնումները
կատարում են, նրանք նման հրապարակումներ են թողարկում»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, որ Մոսկվան և Կիևը բանակցում են
էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները դադարեցնելու մասին։