Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը Մոսկվայում Շվեյցարիայի դեսպանատան Վրաստանի շահերի բաժնի ղեկավար Մամուկա Մերկվիլաձեի հետ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել։
ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը մտքեր են փոխանակել դիվանագիտական ներկայացուցչությունների միջև հետագա համագործակցության հնարավորությունների շուրջ։
Արսենյանը նաև շնորհավորել է գործընկերոջը Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության տպավորիչ հաղթանակի առիթով։