Վալենսիայում ջրհեղեղի հետևանքով առնվազն 70 մարդ է մահացել

Իսպանիայի հարավ-արևելքում` Վալենսիայում, հորդառատ անձրևները հանգեցրել են սարսափելի ջրհեղեղների, որոնք մոտ 70 մարդու կյանք են խլել։ 


Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ բազմաթիվ բնակիչներ անհետ կորած են համարվում։


Տարածաշրջանային կառավարության ղեկավար Կառլոս Մազենը հայտարարել է, որ տուժած շրջաններում փրկարարական գործողությունները շարունակվում են, և առայժմ հնարավոր չէ պարզել զոհերի ճշգրիտ թիվը:


Տեղական լրատվամիջոցները նաև հայտնում են Բալեարյան կղզիներում տեղի ունեցած ավերածությունների և զոհերի մասին: