Իսպանիայում ջրհեղեղներից տուժածների թվում հայեր չկան․ ԱԳՆ

Իսպանիայի հարավ-արևելքում` Վալենսիայում, առաջացած ջրհեղեղի հետևանքով տուժածների թվում հայեր չկան։ Տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։


«Այս պահին առկա տվյալներով՝ տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ, հայեր չկան»,- նշեց արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը։