«Ձեր հաղթանակը մեր հաղթանակն է». Զուրաբիշվիլին՝ Սանդուին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Մայա Սանդուին Մոլդովայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակի կապակցությամբ։


«Ձեր հաղթանակը մեր հաղթանակն է»,- գրել է Զուրաբիշվիլին X սոցիալական ցանցում։


Նշենք, որ Սանդուն հաղթել է արտերկրի ընտրատեղամասերի շնորհիվ. նրա օգտին զանգվածաբար քվեարկել է սփյուռքը։ Զուրաբիշվիլին նույնպես մատնանշել է դա: Հիշեցնենք, որ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտասահմանում բացել էր ընդամենը 67 ընտրատեղամաս։ Դրանցում իշխող «Վրացական երազանք»-ը պարտություն է կրել։


«Մոլդովայի ընտրությունները լավագույն «ապացույցն» են, որ Վրաստանում ընտրությունները գողացվել են. չնայած Ռուսաստանի նմանատիպ միջամտությանը և զանգվածային կեղծիքներին՝ Մոլդովային փրկել են 300 հազար ընտրողներ սփյուռքից»,- նշել է Զուրաբիշվիլին։