Հայաստանի դեսպանը հայտարարել Է, որ իր ադրբեջանցի գործընկերը Բրյուսելում սպառնացել է սպանել իրեն. POLITICO

ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար դեսպան Տիգրան Բալայանը հայտարարել է, որ սպանության սպառնալիքներ է ստացել ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանից, գրում է POLITICO-ն։ 



Նշվում է, որ Հայաստանի դեսպանությունն այս դեպքով պաշտոնական բողոք է հղել Բրյուսելում այլ դիվանագիտական առաքելություններին։



Բանագնացների շրջանում տարածված նամակում, որը վկայակոչում է POLITICO-ն, նշվում է, որ Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը բանավոր հարձակումների և ահաբեկումների է ենթարկվել Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովի կողմից, որը ակնհայտ սպառնալիքներ է հնչեցրել Բալայանի հասցեին։ 



Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելի Tangla հյուրանոցում ընդունելության ժամանակ, որը կազմակերպվել էր Թուրքիայի դեսպանատան կողմից՝ ի պատիվ երկրի ազգային տոնի: 



Աղբյուրը գրում է․ «Ենթադրվում է, որ սա Անկարայի կողմից հովանավորվող առաջին միջոցառումն էր, որին Հայաստանի դեսպանատունը, 2020 թվականի պատերազմից ի վեր, հրավիրվել էր։


Սակայն, շփվելով POLITICO-ի հետ, Սադիկովը հերքել է, որ միջադեպ է տեղի ունեցել՝ հայտարարելով, որ «ծիծաղելի են» նման մեղադրանքները։ Նրա խոսքով՝ ընդունելությանը եղել է լավ մթնոլորտում՝ «հայ դիվանագետները կարող են պնդել այն, ինչ ուզում են», ասել է նա։ 



Հայաստանի դեսպանությունը հրաժարվել է հետագա մեկնաբանություններից: Թուրքիայի դեսպանատունն անմիջապես չի պատասխանել դեպքի մասին հարցմանը»։