Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանի համար նշանակություն չունի, թե ով է հաղթել ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններում:
Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Etemad Online թերթը։
«Մեզ համար կարևոր չէ, թե ով է հաղթել ԱՄՆ ընտրություններում, քանի որ մեր երկիրը և նրա քաղաքական համակարգը հենվում են ներքին ռեսուրսների վրա», - նշել է Իրանի առաջնորդը՝ մեկնաբանելով ամերիկյան ընտրությունների արդյունքները: