Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հարավային Կովկաս է գալու խաղաղության և կայունության դարաշրջանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թյուրքական պետությունների կազմակերպության առաջնորդների գագաթնաժողովում ելույթ ունենալիս:
«Հույս ունենք՝ հարազատ Ադրբեջանը կամրապնդի պատմական հաջողությունը,- ասել է Էրդողանը։- Ակնկալում
ենք, որ Ադրբեջանը շուտով կամրապնդի իր պատմական հաջողությունը բանակցությունների
սեղանի շուրջ՝ ստորագրելով խաղաղության պայմանագիր (Հայաստանի հետ)»: