Թբիլիսիում բողոքի ակցիաներ են

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում շարունակվում են բողոքի ակցիաններն ընդդեմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների։  Այս մասին գրում է «Գրուզիա օնլայն»-ը։


Ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցները նախ հավաքվել են Թբիլիսիի տարբեր վայրերում, ապա երթով  քայլել դեպի մայրաքաղաքի կենտրոնական պողոտաներ։ Վերջին կանգառը Ռուսթավելի պողոտայում գտնվող խորհրդարանի շենքի դիմացն է։


Ընդդիմությունը հայտարարել է, որ անցնում է ամենօրյա ակցիաների:


Հիշեցնենք, որ ընտրություններում հաղթանակ է տարել «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընդդիմադիր ուժերը համարում են, որ ընտրությունները կեղծվել են