Այսօր Բաքվում մեկնարկում է COP29-ը

Այսօր Բաքվում մեկնարկում է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանը:


COP միջոցառումների ժամանակ համաշխարհային առաջնորդները հավաքվում են՝ գնահատելու առաջընթացը և քննարկելու կլիմայի փոփոխության դեմ պայքարի լավագույն լուծումները:


Կոնվենցիան բաղկացած է 198 կողմերից (197 երկիր և ԵՄ): COP29-ը կանցկացվի նոյեմբերի 11-ից 22-ը Բաքվի օլիմպիական մարզադաշտում:


Հավելենք, որ COP29-ին Ադրբեջանը նաև հրավիրել է Հայաստանին: