Ռուս զինվորականները հավաքել են 50 հազար
զինվորներ, այդ թվում՝ հյուսիսկորեական բանակում ծառայողների, Կուրսկի մարզում հարձակման
նախապատրաստվելու համար՝ նպատակ ունենալով վերադարձնել Ուկրաինայի զինված ուժերի
կողմից գրավված տարածքները։ Այս մասին կիրակի գրել է New York Times-ը՝ հղում անելով
ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտոնատար անձանց։
Ամերիկյան նոր գնահատականների համաձայն՝
Ռուսաստանն իր ուժերը կենտրոնացրել է այնպես, որպեսզի իր զինվորներին դուրս չբերի
Ուկրաինայի արևելքից, այսինքն՝ Մոսկվայի համար գլխավոր ուղղությունից։ Բացի դրանից,
Ռուսաստանի իշխանությունները հույս ունեն ճնշում գործադրել մի քանի
ուղղություններով միաժամանակ, ասվում է հրապարակման մեջ։
Ուկրաինացի պաշտոնատար անձինք նշում են, որ
առաջիկա օրերին ակնկալում են ռուսական խոշոր հարձակում Կուրսկի մարզում՝
Հյուսիսային Կորեայի ուժերի մասնակցությամբ: