Թրամփի հաղթանակից հետո ամերիկացիներին առաջարկվել է շուրջերկրյա ճամփորդություն՝ 4 տարով

Շրջագայության Villa Vie Residences ընկերությունը ԱՄՆ բնակիչներին առաջարկել է շուրջերկրյա երկարատև ճամփորդություն այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփն ընտրվել է ԱՄՆ նախագահ, հայտնում է Business Insider-ը։  


Ընկերությունը ներկայացրել է «Skip Forward» ծառայությունների իր նոր փաթեթը նոյեմբերի 7-ին՝ հաջորդ օրը այն բանից հետո, երբ հայտնի դարձան նախագահական ընտրությունների նախնական արդյունքները։ Ընկերությունն առաջարկել է ուղևորվել շուրջերկրյա ճամփորդության «Օդիսեյ» նավով՝ մեկից չորս տարի ժամկետով: Շրջագայության ընթացքում նավը կայցելի 140 երկիր։


Չորս տարի տևողությամբ ճամփորդության տոմսերը մեկտեղանոց նավախցիկում սկսվում են 256 հազար ԱՄՆ դոլարից, որը ներառում է «ամեն ինչ», և 320 հազար դոլարից՝ երկտեղանոց նավախցիկի համար: