Թրամփը երդմնակալությունից հետո առաջին 7 օրերին կչեղարկի Բայդենի գրեթե 100 հրաման

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է չեղարկել իր իրավանախորդ Ջո Բայդենի 94 հրամանները իր երդմնակալությունից հետո առաջին յոթ օրերին։ Այս մասին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Թրամփի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։


Նրա խոսքով՝ Բայդենը և փոխնախագահ Քամալա Հարիսը ստորագրել են տասնյակ կարգադրություններ, որպեսզի հեռանան Թրամփի «արդյունավետ քաղաքական կուրսից», ինչը հանգեցրել է միգրացիոն և տնտեսական ճգնաժամի:


«Այդ պատճառով էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի շրջեն այն հետքայլը, որը (նրա հրամաններով հաղորդել էր) Բայդեն-Հարիսի վարչակազմը»,- պարզաբանել է Լիվիթը։