Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է The Washington Post-ի տեղեկությունները Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի մասին։
Ավելի վաղ ամերիկյան թերթը, հղում անելով աղբյուրներին, պնդել էր, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հաղորդվում էր, որ Թրամփը կոչ էր արել չգնալ Ուկրաինայում հակամարտության էսկալացիայի։ Բացի դրանից, Washington
Post-ը գրել էր, որ Թրամփը հետագա զրույցների հետաքրքրություն է հայտնել՝ ուկրաինական հակամարտության շուտափույթ լուծումը քննարկելու նպատակով:
«Պուտինի և Թրամփի միջև խոսակցություն, որի մասին վերջերս գրել էր Washington Post-ը, չի եղել, դա կեղծ տեղեկատվություն է: Պուտինի և Թրամփի միջև շփումների կոնկրետ պլաններ դեռևս չկան»,- հայտարարել է Կրեմլի խոսնակը: