«Իլհամ Ալիև՝ դիկտատոր». Բողոքի ակցիա Թբիլիսիում՝ Բաքվում COP29-ի բացմանը զուգահեռ

Ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովի ընտանիքը բողոքի ակցիա է անցկացրել Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատան դիմաց։ Հավաքվածները պաստառներ են բռնել՝ «Ազատություն ադրբեջանցի քաղբանտարկյալներին», «Ազատություն Աֆղան Սադիգովին», «Իլհամ Ալիև՝ դիկտատոր» գրություններով։


Ակցիային, որը համընկնում է Ադրբեջանում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) բացման հետ, միացել է Թբիլիսիում գտնվող շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգը:


Ակցիայի նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում ծանր պայմաններում գտնվող քաղբանտարկյալների վրա: