Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է մի շարք երկրների առաջնորդների հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 11-ին հանդիպել է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Բաքու այցելած մի շարք երկրների ղեկավարների հետ: 


Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: 


Ալիևը հանդիպել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ: