Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ինչպես հայտնի է, մասնակցում է Բաքվում այսօր մեկնարկած COP29 համաժողովին: Շնորհավորելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին COP29-ը անցկացնելու կապակցությամբ՝ նա նշել է, որ դա կարևոր պահ է կլիմայական անհետաձգելի օրակարգն առաջ մղելու համար, և ԵՄ-ն հավատարիմ է ֆինանսական համերաշխության և կլիմայական նպատակներին հասնելու հարցում:
«Մենք անդրադարձել ենք նաև երկկողմ
հարաբերությունների բոլոր ասպեկտներին։ Եվ անցած շաբաթ Բուդապեշտում վարչապետ
Նիկոլ Փաշինյանի հետ մտքերի փոխանակումից հետո մենք քննարկել ենք Հայաստանի և
Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վիճակը։
ԵՄ-ն,
ինչպես նախկինում, պատրաստ
է
աջակցել
կայուն,
խաղաղ
և
բարգավաճ
Կովկասի
ստեղծման
բոլոր
ջանքերին»,-
գրել է Միշելը X-ի իր էջում։