Շատ շուտով Ուկրաինայում պատերազմը կավարտվի. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն  կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը  շուտով կավարտվի։ Այս մասին հաղորդում է РБК-ն:

«Մեզ անհրաժեշտ է հարաբերությունների որակական վերակառուցում և՛ Եվրամիության, և՛ ԱՄՆ-ի հետ: Շատ շուտով Ուկրաինայում պատերազմը կավարտվի, և կստեղծվեն բոլոր պայմանները թե՛ ԵՄ-ի, թե՛ ԱՄՆ-ի հետ Վրաստանի հարաբերությունների վերականգնման համար»,- ասել է Կոբախիձեն։