Առողջապահության նախարարի տեղակալն Արմավիրի մարզում հանդիպման ժամանակ ներկայացրել է առաջնային պահպանման օղակում առկա իրավիճակը

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում:


 

Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, մարզպետ Դավիթ Խուդաթյանի, մարզի համայնքների ղեկավարների, առողջապահական ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ կայացած հանդիպման ժամանակ ներկայացվել է առողջապահության առաջնային պահպանման օղակում (ԱԱՊ) առկա իրավիճակը, պետական քաղաքականությունը՝ ուղղված ոլորտի զարգացմանը, գործընթացին առնչվող խնդիրները։


 

Արտակ Ջումայանը մանրամասնել է ԱԱՊ օղակում իրականացվող բարեփոխումները և գյուղական ամբուլատորիաների գործառույթների առումով նախատեսվող քայլերը:


 

Մասնավորապես` քննարկվել են գյուղական ամբուլատորիաների միավորման հարցերը և ավելի արդյունավետ գործող առողջապահական կազմակերպություններ ունենալու առավելությունները:


 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոլորտի զարգացման և բարելավման ծրագրերն իրականացնել սերտ գործակցությամբ: