«Վերահաստատում եմ աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանն ու ԵՄ-ին մերձեցմանը». Մակրոնը հայերեն գրառում է կատարել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերեն գրառում է կատարել Ինստագրամի էջում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո։


«Զրուցել եմ Նիկոլ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը, ինչպես նաև տնտեսական և ժողովրդավարական բարեփոխումների շարունակական իրականացմանը։


Հանգամանորեն քննարկել ենք մայիսին կնքված մեր երկկողմ ռազմավարական գործընկերության իրականացման ընթացքը։


Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին, որը պետք է շարունակի շոշափելի արդյունքներ ապահովել` ի շահ տարածաշրջանի ժողովուրդների


Ես նաեւ վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին»,- գրել է նա: