Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի պաշտոնապես հայտարարել է, որ պետքարտուղարի պաշտոնում առաջադրում է հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոյին, որ Սենատրի արտաքին հարաբերությունների և հետախուզության հանձնաժողովների ավագ անդամ է, գրում է Reuters-ը:
«Նա կլինի մեր ազգի շահերն ուժեղ առաջ տանողը, մեր դաշնակիցների իսկական ընկերը և անվախ մարտիկ, որը երբեք չի ընկրկի մեր հակառակորդների առաջ»,- ասվում է Թրամփի հայտարարության մեջ:
Նշենք, որ կոնգրեսմեն Ռուբիոն աչքի է ընկել Հայաստանի համար բարեհունչ հայտարարություններով։