Ալիևի մեղադրանքները ԵՄ-ի, Ֆրանսիայի հասցեին անընդունելի են․ Ժոզեպ Բորել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԵՄ-ի, Ֆրանսիայի և Նիդերլանդների հասցեին հնչեցրած մեղադրանքներն ափսոսանք են առաջացնում, X-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ արձագաքելով Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարություններին։


«Այս անընդունելի հայտարարությունները կարող են խաթարել համաժողովի կլիմայական կարևորագույն նպատակները և COP-29-ում Ադրբեջանի նախագահության նկատմամբ վստահությունը»,-գրել է Բորելը և վստահեցրել, որ ԵՄ-ն աջակցում է Ֆրանսիային ու Նիդերլանդներին։


Բորելի խոսքով՝ Եվրամիությունն ու նրա անդամ երկրները կլիմայի գլոբալ ֆինանսավորման ամենամեծ ներդրողն են և աջակցում են կլիմայի փոփոխության դեմ պայքարում գործընկերներին ամբողջ աշխարհում: