Ոչինչ Ուկրաինայի մասին՝ առանց Ուկրաինայի. Լեհաստանի վարչապետն անդրադարձել է Պուտին-Շոլց հեռախոսազրույցին

Լեհաստանի վարչապետ Տուսկը անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր  Օլաֆ Շոլցի հեռախոսազրույցի բովանդակութան մասին։


«Ես հենց նոր զանգ ստացա կանցլեր Շոլցից, ով պատմեց Պուտինի հետ իր զրույցի մասին։ Ես ուրախ էի լսել, որ նա կրկնեց լեհական դիրքորոշումը. «Ոչինչ Ուկրաինայի մասին առանց Ուկրաինայի» - գրել է Տուսկը X-ի իր բլոգում: