Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2022-ից ի վեր առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Գերմանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կողմերը մտքեր են փոխանակել Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ։